Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն. Դավիթ Կազինյան
2023թ-ին հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում` 2022 թ-ի համեմատ. բարելավվել է շուրջ 87 տոկոսով: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կազինյանը:
«Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն»,- նշել է նա:
«Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,-ասել է Կազինյանը։