շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. Նիկոլ Փաշինյան

Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը:

Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը: Դա կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց նաև, որ Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր:

Նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը. «Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ և ԵԱՏՄ-ի և մեր հարևան, բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ»:

 

  • Կիսվել: