Կուզենամ լավ լուր հայտնել. hարկային եկամուտների մասով կիսամյակի արդյունքներն ամփոփել ենք, ունենք 14,2 տոկոս աճ. ՊԵԿ նախագահ
Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ելույթը սկսեց հարկային եկամուտների հավաքմանն առնչվող «լավ լուրով»:
«Կուզենամ առիթն օգտագործել և լավ լուր հայտնել. հարկային եկամուտների մասով կիսամյակի արդյունքներն ամփոփել ենք և ունենք 14,2 տոկոս աճ, 168 մլդ դրամ ավելացում և կիսամյակի ծրագրի համեմատությամբ 6,2 մլրդ դրամով ավելի հավաքում:
Առիթն օգտագործելով՝ ուզում եմ բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»,- ասաց ՊԵԿ նախագահը: