Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը
Կառավարության որոշումներով «Էպսիլոն ինվեսթ» և «Պրիմառոսա» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Պրիմառոսան» Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հա տարածք ունեցող ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմատան մակերեսը հավելյալ 1.2հա-ով՝ հաշվի առնելով գրանցած հաջողությունները:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել 499.7 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, և 15 մլն դրամի ներդրում այլ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 21 աշխատատեղ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ., աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 30-ի՝ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 669.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33.8 մլն դրամ։