Կկրճատվեն ՀՀ ներմուծվող և բացառապես ՀՀ-ում շրջանառության համար նախատեսված արտադրանքի ներմուծման թույլատրելի ժամկետները
Կառավարության որոշմամբ կկրճատվեն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի ժամկետները։


