շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Խելացի» անասնագոմերի ծրագիրը որոշակի լավարկումներով կրկին կմեկնարկի. նախարար

«Խելացի» անասնագոմերի ծրագիրը որոշակի լավարկումներով կրկին կմեկնարկի. նախարար

Նախկին փորձառությունը մեզ բերեց նրան, որ փոքր «խելացի» անասնագոմերի արդյունավետության հետ կապված լրջագույն խնդիրներ են առաջանում, որովհետև դրանք լավ արդյունքներ չեն ապահովել, այսինքն՝ մենք մոնիթորինգ ենք արել և պարզել, որ ավելի արդյունավետ են միջին «խելացի» անասնագոմերը և խոշորները: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե ինչու փակվեց «խելացի» անասնագոմերի ծրագիրը:

Նր խոսքով՝ չի փակվել ծրագիրը, այլ ժամկետն է ավարտվել, ապա հավելեց՝ ծրագիրը կարևոր էր, ուստի այն որոշակի լավարկումներով շուտով կմեկնարկի: Քննարկումների փուլն ավարտվել է, շուտով այն կքննարկվի կոմիտեի նիստում:

«Նախկինում 3 կատեգորիա կար՝ փոքր, մոտավորապես 10 անասունի մասին էր խոսքը, միջին՝ 20-25 անասունի մասին, և խոշոր՝ 45-50 անասունի մասին: Հիմա նորից ունենալու ենք փոքր, միջին և խոշոր, բայց հետևյալ տրամաբանությամբ՝ փոքրը՝ 25 անասուն, 45-50-ը՝ միջին, և կունենանք 95-100 անասունով տարբերակ, որն արդեն կլինի իրապես խոշոր»,- ասաց նա:

  • Կիսվել: