շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԿԲ նախագահը պարզաբանել է արտարժույթով օվերդրաֆտների արգելքի պատճառը

ԿԲ նախագահը պարզաբանել է արտարժույթով օվերդրաֆտների արգելքի պատճառը

Հայաստանի Կենտրոնական բանկն արգելել է արտարժույթով օվերդրաֆտները։ Դա արվել է այն բանի համար, որպեսզի բանկերը այդ միջոցով քաղաքացիներին չտան չթույլատրվող արժութային փոխառություններ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քնննարկման ժամանակ, մայիսի 29-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մեկնաբանելով ԿԲ Խորհրդի որոշումը։

Խոսքը, մասնավորապես, սպառողական վարկերի եւ հիպոտեկի մասին է։ Այսպես, 2023-ից հայկական բանկերը կարող են օվերդրաֆտներ տալ վարկային քարտերով միայն հայկական դրամով։ Ինչպես եւ նախկինում, կարելի է ունենալ սովորական (դեբետային) արժութային քարտեր։ Մոնիթորինգի արդյունքներով՝ ԿԲ-ն եկել է այն եզրակացության, որ բանկերը, թող որ ոչ միշտ, բայց եւ ոչ այնքան հազվադեպ, տալիս են արժութային օվերդրաֆտ գրավի դիմաց, ինչը, ըստ էության, օվերդրաֆտը վերածում է վարկի։ Այսպես տրվում են սպառողական վարկեր, երբեմն էլ՝ հիպոտեկ։

Գալստյանը հիշեցրել է, թե ինչու Կենտրոնական բանկը սկզբում սահմանափակել էր ֆիզիկական անձանց վարկավորումը արտարժույթով։ «Դա արվել է այն բանի համար, որպեսզի նրանք վճարունակության ռիսկեր չունենան արժույթների փոխարժեքների տատանումների դեպքում։ Իհարկե, քաղաքացիների որոշակի կարգ կտուժի։ Օրինակ, եթե նրանք ցանկանան արժույթ վերցնել հանգստանալու կամ օնլայն գնումների համար»,- պարզաբանել է ԿԲ նախագահը։

 Իսկ այժմ արտարժութային օվերդրաֆտի փոխարեն կվերցնեն դրամ, իսկ հետո կվճարեն միջնորդավճար փոխանակման համար։ Սակայն ԿԲ-ում կարծում են, որ այս դեպքում ավելի կաւեւոր է հետ պահել տասնյակ հազարավոր փոխառուներին ավելի լուրջ վնասներ կրելուց։ Օրինակ, արտարժութային վճարումներից՝ փոխարժեքը փոխվելու դեպքում։

  • Կիսվել: