ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը. փոխվարչապետ

Կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։ Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ Կառավարությունն իր հերթին շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։ 

  • Կիսվել: