հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

ՀՀ կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․
 
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 770 դրամ.
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 275 դրամ.
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ.
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ:
 
Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:
 
Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝
 
Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով.
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով.
Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով.
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:
 
Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

  • Կիսվել: