Ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող ՀԷՑ-ը Ռոբերտ Քոչարյանը վաճառել է 12 միլիոն դոլարով. Վահագն Ալեքսանյան
ՀՀ անկախացումից հետո ՀԷՑ-ը պատկանել է ժողովրդին, սակայն 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը որոշել է այն վաճառել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«ՀԷՑ-ը վաճառել է Ռոբերտ Քոչարյանը, սիրելի՛ քաղաքացիներ, ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող ՀԷՑ-ը Ռոբերտ Քոչարյանը վաճառել է 12 միլիոն դոլարով: Գիտե՞ք՝ ինչքան է 12 մլն դոլարը, մոտավորապես այնքան, ինչքան արժի Ռոբերտ Քոչարյանի տունը:
Գիտե՞ք՝ ինչքան է 12 մլն դոլարը, դա հասկանալու համար պետք է ընդամենը գիտակցել, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքից՝ այս պահին դեռ հայտնաբերված, այն, ինչ այս պահին դեռ երևում է, պահանջվում է բռնագանձել 200 մլն դոլար: Բայց ՀԷՑ-ը վաճառել են 12 մլն դոլարով:
Հիմա այս մարդիկ եկել, ասում են՝ ՀԷՑ-ը խլում եք: Ձեզանից լավ խլի՞չ: Ժողովրդից խլել եք, 12 միլիոնով չգիտեմ, թե ում եք տվել»,- ասաց նա: