ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը․ Սանոսյան
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ քննարկվում է հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքը մասնակի վերականգնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարության հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումները»,- գրում է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որ առաջիկա օրերին հնարավոր լինի երկաթուղու աշխատանքը վերականգնել մինչև Այրում կայարան։