ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։
 
Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։

  • Կիսվել: