ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ ԱԺ–ն մերժեց ընդդիմության նախագիծը. ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն

ՀՀ ԱԺ–ն մերժեց ընդդիմության նախագիծը. ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն

ՀՀ Ազգային ժողովը 27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը` չեղարկելու համընդհանուր հայտարարագրման համակարգը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 13–ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։

Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։

  • Կիսվել: