հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՀԷՑ աշխատակիցները թող հանգիստ լինեն, իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն.Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

ՀԷՑ աշխատակիցները թող հանգիստ լինեն, իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն.Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»:

  • Կիսվել: