Հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1842 քաղաքացի) հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +163 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 հազար դրամ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: