հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայկական գինի և պատմություն. ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի «Detrop» ցուցահանդեսին

Հայկական գինի և պատմություն. ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի «Detrop» ցուցահանդեսին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի «Helexpo»-ում կայանալիք «Detrop» ցուցահանդեսին, որը Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի «ArArAt», «Zorah», «Karas», «ArmΑs», «Hin Areni», «Oshin», «Orran», «Armenia Wine», «Kilikia», «Jermuk και», «Noyan» ապրանքանիշները։

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։

Միեւնույն ժամանակ կիրակի օրը՝ 19/02/23-ին, ժամը 18:00-ին N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։

 

  • Կիսվել: