կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Շնորհակալ ենք տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանի և Արթուր Դավթյանի մասին

Շնորհակալ ենք տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանի և Արթուր Դավթյանի մասին

Մեկ շաբաթում մարմնամարզության աշխարհի երկու չեմպիոն՝ Համլետ Մանուկյան եւ Արթուր Դավթյան։ Ա. Դավթյանը այսպիսով արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալ ենք տղաներ»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր:

Իր հերթին, Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։

  • Կիսվել: