ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանն ու Սինգապուրը երկկողմանի համաձայնագիր կստորագրեն

Հայաստանն ու Սինգապուրը երկկողմանի համաձայնագիր կստորագրեն

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ ԵԱՏՄ և նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և առևտրի մասին համաձայնագիր, այս մասին Սինգապուրի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է` Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ, իսկ Սինգապուրը մշտապես եղել է Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Սիգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը Սինգապուրի համար կարևորագույն գործընկեր է ԵԱՏՄ-ում։

«Մենք ընդհանրություններ ունենք որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս լինել մեր տարաշրջաններում: Հայաստանն ու Սինգապուրը կարևորում են ազատ և բաց առևտուրը, ինչպես նաև միջազգային բազմակողմանի օրակարգը», - նշեց Սինգապուրի վարչապետը։

Երևանում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

  • Կիսվել: