Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար
Գործադիրը սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։
Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ, 2025 թ. Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ. տ. ցեմենտ (աճը 2024 թ. նկատմամբ՝ 29,2%)։ Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։



