ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Գյումրու ավագանու այսօրվա նիստում 18 կողմ ձայնով ընդունվեց այն ուղերձի նախագիծը, որը ներկայացրել էր Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը, և որին միացել էր ավելի քան 7 հազար գյումրեցի՝ իր ստորագրությամբ:

Նախագծով առաջարկում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:

Նախագիծն ավագանիում ներկայացրեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:

 

  • Կիսվել: