Գերմանիան Հայաստանին 16 ձյունագնաց է նվիրաբերել ռազմական նպատակներով օգտագործման համար
Հայաստանը Գերմանիայից ստացել է 16 «Polaris ProStar S4 Titan» մակնիշի ձյունագնաց՝ ռազմական կարիքների համար։ Աջակցությունն ընդունելու որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։
Օգնության ընդհանուր արժեքը գնահատվում է 325 մլն 408 հազար դրամ (մոտ 895 հազար դոլար):



