Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ, իրենց բարեկամներին ասեն՝ մի քիչ ծիրան ուղարկեք. Փաշինյան
Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ, իրենց բարեկամներին ասեն՝ մի քիչ ծիրան ուղարկեք: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ ներդնում ենք, հետո կարող է պարզվի, որ ՀՀ-ում մեզ ծիրան չմնաց:
Կես-կատակ, բայց պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջության հոսքերը, որոնք սպառումը ավելացնելու են։ Պետք է հաշվի առնել նաև ընտրակաշառքի մեծ ծավալները, որոնք ևս սպառումն ավելացնելու են, ոնց որ թե արդեն ավելացրել են»,- նշել է Փաշինյանը:


