չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026», որին մասնակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026», որին մասնակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Ս.թ. սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառումը՝ մեկ վայրում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ ստեղծելու համագործակցության, փորձի փոխանակման և տաղանդների բացահայտման նոր հնարավորություններ։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև ոլորտային բանախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ հարթակներ և այլ նախաձեռնություններ՝ միտված ուսանողների, համալսարանի և գործատուների միջև համագործակցության նոր ուղիների ստեղծմանը։

Ուսանող-համալսարան-գործատու համագործակցության էքսպոն 2026 թվականին կանցկացվի նորովի:

Նորույթ 1-ին. «ԲանՈՒԳործ. ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագրի շրջանակում կներկայացվեն ուսանողների մշակած նորարարական միջգիտակարգային նախագծերը։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպոյի» մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալու երիտասարդների գաղափարներին, ընտրելու իրենց հետաքրքրող նախագծերը և հանդես գալու որպես գործընկեր, հովանավոր կամ համամենթոր:

Նորույթ 2-րդ. «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի ժամանակ «Կարիերայի լաբորատորիա» հարթակի առաջին փուլում «Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» պանելային քննարկման ընթացքում առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման (HR) մասնագետները կտան հետևյալ հարցերի պատասխանները.

 

  • Ինչի՞ն են առաջինը ուշադրություն դարձնում սկսնակ մասնագետ ընտրելիս,

  • Որքանո՞վ են կարևոր փորձը, կրթությունը և ինքնակենսագրականը (CV),

  • Ո՞ր հմտություններն են իրականում տարբերակում թեկնածուներին,

  • Ի՞նչ կարող ես անել դեռ համալսարանում՝ աշխատաշուկայում առավել պատրաստված հայտնվելու համար։

 

«Կարիերայի լաբորատորիայի» հաջորդ փուլում կներկայացվեն.

  • HR խորհրդատվական անկյուններ՝ անհատական աշխատանքի և հետադարձ կապի համար,

  • «Զրուցարագ»՝ գործատուների հետ կարճ ու նպատակային հանդիպումների համար։

  • Կիսվել: