ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱԶԲ-ն 80 000 դոլար կտա ՀՀ ֆիննախին` 55 աշխատակցի կարողությունների զարգացման համար

ԵԱԶԲ-ն 80 000 դոլար կտա ՀՀ ֆիննախին` 55 աշխատակցի կարողությունների զարգացման համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 80 000 դոլար կտրամադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը` աշխատակազմի ղեկավար կազմի 55 ներկայացուցիչների կարողությունների զարգացման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ծրագրի նպատակն է նպաստել նախարարության մարդկային ռեսուրսների ներուժի, ինչպես նաև հմտությունների զարգացմանը, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «Հարմոնիա» հիմնադրամի հետ պայմանագրի շրջանակում համապատասխան վճարումները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է 947.4 հազար դրամ համաֆինանսավորման գումար։ Այս գումարը կվերաբաշխվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի համաֆինանսավորման միջոցներից։

Նշվում է նաև, որ այս նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 30.1 մլն դրամի չափով:

 

  • Կիսվել: