շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԵԱՏՄ տնտեսական խորհրդր նիստին կմասնակցի վեց երկրի նախագահ

ԵԱՏՄ տնտեսական խորհրդր նիստին կմասնակցի վեց երկրի նախագահ

 

Հոկտեմբերի 1-ին  Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Երեւան կժանանենՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հայտնում են Հայասստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ-երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

  • Կիսվել: