ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինչո՞ւ է «Viva»–ի կապը խափանվել. ընկերությունը հայտարարություն է տարածել

Ինչո՞ւ է «Viva»–ի կապը խափանվել. ընկերությունը հայտարարություն է տարածել

Արդեն մի քանի ժամ է` «Viva»–ի կապը խափանվել է, քաղաքացիները բողոքում են համացանցի բացակայությունից և զանգեր կատարելու դժվարություններից։ «Viva» ընկերությունը բացատրել է պատճառը։
 

«Առանձին տեղանքներում տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության դժվարություններ կան ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով»,– ասված է հայտարարությունում։

Ընկերությունը վստահեցնում է, որ արագ արձագանքման թիմը անհրաժեշտ միջոցներ է գործադրում խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի:

  • Կիսվել: