Բավականին լայն ցանկով ապրանքներ ՀՀ-ից երբ այսուհետ արտահանվեն ԵՄ, այդ ապրանքների համար մեր արտահանողները չեն վճարի մաքսատուրք․ նախարար
Բավականին լայն ցանկով ապրանքներ ՀՀ-ից երբ այսուհետ արտահանվեն ԵՄ, այդ ապրանքների համար մեր արտահանողները չեն վճարի մաքսատուրք: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնության, որով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում.



