հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այսօր մենք ունենք ապրանքախմբերի 8,9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ

Այսօր մենք ունենք ապրանքախմբերի 8,9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ

Այսօր մենք ունենք ապրանքախմբերի 8,9 տոկոս գնաճ։ Այս մասին ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ 3 հիմնական գործոն կա, որոնք ազդում են ՀՀ-ում գնաճի վրա․

առաջինը պարենմթերքի առաջարկի ավելացումն է ամբողջ աշխարհուըմ, երկրորդը՝ բեռնափոխադրումների խաթարումը և երրորդը պահանջարկի ավելի մեծ աճն է արտադրողականության նկատմամբ։

Ըստ  Մարտին Գալստյանի՝ կանխատեսվում է, որ գնաճը 2022 թվականին կկայունանա 4 տոկոսի շուրջ։

Թեմայից դուրս ԿԲ նախագահը նշեց, որ շատ կարևոր է որպեսզի քովիդի դեմ պատվաստումները տեղի ունենան արագ, որովհետև համաճարակը ազդում է ոչ միայն առողջապահական համակարգի վրա, այլև տնտեսության։

  • Կիսվել: