կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Կապիտալ ներդրումների առումով Արարատի մարզի առողջապահական պատկերը լիովին փոխվում է:

Արտաշատում բացվեց վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Արտաշատն այսուհետ ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավը` թե՛ պայմանների և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարության 2021-2026 թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար` 141 մլն դրամ:

  • Կիսվել: