Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի ապրիլի 2-ին՝ վարչապետի N 260-Ա որոշմամբ։



