շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անլուծելի հարցեր չկան. Պապոյանը` Wildberries-ի և Ozon-ի հետ կապված իրավիճակի մասին

Անլուծելի հարցեր չկան. Պապոյանը` Wildberries-ի և Ozon-ի հետ կապված իրավիճակի մասին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Wildberries և Ozon մարկետփլեյսներում հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրներին այսօր է ծանոթացել` լրատվամիջոցների հրապարակումներից։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել է խնդիրները հասկանալու, թե որ ընկերություններն են խնդիրներ ունեցել, ինչու, ինչ ժամկետով և այլն։
 
«Կարող է պարզվել, որ ձեռնարկատերերի 5%-ն ինչ-որ պատճառով խնդիրներ ունի, որոնք կլուծվեն 5 օրից։ Բայց երբեմն այնպես է լինում՝ մենք հուզական հայտարարություններ ենք անում, որոնք կարող են ազդել ընդհուպ մինչև միջպետական հարաբերությունների վրա։ Այնպես որ, առաջարկում եմ սառնասրտորեն մոտենալ բոլոր հարցերին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ անլուծելի հարցեր չկան։ Կաշխատեն նույնիսկ հանգստյան օրերին և իրավիճակը կլուծենք»,- ասել է Պապոյանը։
 

  • Կիսվել: