երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ալավերդիում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ. Գնել Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Ալավերդիում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ. Գնել Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Ալավերդու համայնքապետարանում ավարտվեց Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Նիստին մասնակցել է նաև վարչապետի օգնական Համբարձում Մաթևոսյանը։
 
Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։
 
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։
 
Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։
 
Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։
 
Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։

  • Կիսվել: