ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռան է կանգնած

Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռան է կանգնած

«Տնտեսական հանձնաժողովը շատ կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հանձնաժողովով ենք հաղթահարելու աղքատությունը մեր երկրում»,-իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հայտարարելով, որ աղքատություն Հայաստանում 600 հազար մարդու դռան է կանգնած՝ նա նշեց, որ վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանում աղքատությունը իջել էր 2-3 %՝ այն դեպքում, երբ երկիրը վերցրել էր 7-8 մլրդ դոլարի նոր վարկ։

Նշելով որ իշխանությունները առաջարկում են դիտարեկել ՀՆԱ-ի աճը։

«Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 5 տրիլիոն դրամ, սրա 2.5 տրիլիոնը պետական պարտքն է։ Գիտե՞ք մյուս կեսն ինչ է՝ ցավոք 2.5 տրիլիոն էլ վարկերի աճն է։ Եթե սպառողական վարկերը 2018 թվականին 700 մլրդ էին, ապա ներկայում 1.8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Հիփոթեքայինի գծով՝ 8 անգամ է ավել։ 5 տրիլիոն տնտեսական աճից 2.5 տրիլիոնը ժողվորդի վերցրած վարկերն են, 2.4 տրիլիոնի կարգի պետության վերցրած վարկերն է»,- Ասաց «Ույժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

 Նա ասաց, որ տնտեսության մեջ որակական փոփոխություններ չկան և  նեց, որ 2026 վթկանի կես տարում գյուղատնտեսությունը անկում է գրանցել։

կարապետյանը հայտարարեց, որ տնտեսական մոդելի արմատական փոփոխություն պետք է լինի, այլապես Հայաստանը Լիբանանի վիճակում է հայտնվելու,քանի որ եթե պետությունը չկարողանա պարտքը վերադրաձնել, ապա միջազգային կառույցները կսկսեն կառավարել Հայաստանի ֆինանսական ոլորտ, իսկ նման իրավիճակից Հունաստանը դուրս է եկել 15 տարվա ընթացքում իսկ լիբաբանը դեռ դուրս չի եկել։

«Պղնձի գինը բարձրացել է, 1.4 մլրդ դոլար պարտք ենք վերցնում այս տարի,  բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում»- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը և եզրափակեց խոսքը. «Մեր ազգի հարստությունը ավելի շատ գործարարների հարստացումն է։ Չի կարելի ունեզրկելով կառուցել տնտեսթյուն, մարդկանց հնարավորություն տալով են ունենում տնտեսությունը»։

  • Կիսվել: