Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 8 վագոն ցորեն
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս ութ վագոն ցորեն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ վագոնները Հայաստան են բերում 560 տոննա ռուսական ցորեն: Նշվում է նաև, որ մինչ այժմ այս ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է հասել 20,660 տոննա հացահատիկ (ներառյալ այսօրվա 560 տոննան)։


