կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան

Սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։
 
 
Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
 
Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
 
Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։

  • Կիսվել: