Պաշտպանության նախարարների կոնկլավի մասնակիցները լուսանկարվել են
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Պաշտպանության նախարարների կոնկլավի մասնակիցների՝ պաշտպանության նախարարների խմբանկարը:
Նշենք, որ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ։