շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պապիկյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Պապիկյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: