կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է մարտական հենակետերում, մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է մարտական հենակետերում, մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի:

Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

  • Կիսվել: