ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հերքում եմ ու էլի հերքում եմ՝ ՀՀ տարածքում դիրք չի կառուցվել Ադրբեջանի կողմից. Սուրեն Պապիկյան

Հերքում եմ ու էլի հերքում եմ՝ ՀՀ տարածքում դիրք չի կառուցվել Ադրբեջանի կողմից. Սուրեն Պապիկյան

Լրագրողները ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե 2021 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցե՞լ է:

«Ոչ, չի կառուցել»,- նշեց Պապիկյանը:

Հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա՞, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, հերքում եմ: Եվս մեկ անգամ հերքում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել»:

  • Կիսվել: