ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի է

Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի է

«Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։ Նրա ստեղծագործությունը լավագույնս արտացոլում է Մանուշյանի կերպարի ուժն ու գաղափարները։ Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր հարգանքը Մանուշյանի հիշատակի և նրա թողած արժեքների հանդեպ»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: