շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր

Մատենադարանի «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» նոր ցուցադրությունը նվիրված է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային:

Ներկայացված են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր՝ սկսած 11-րդ դարից:

Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ավետարանիչների խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:

Ցուցադրության՝ Սուրբ Ծննդին վերաբերող հատվածը կգործի մինչև հունվարի 13-ը:

  • Կիսվել: