Մահացել է խորհրդահայ թատրոնի և հեռուստատեսային դերասան Աշոտ Բաբայանը
Բաբայանը նկարահանվել էր նաև «Թաքնված տեսախցիկը» և «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարերում։
Գերմանիայում մահացել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը, տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Աշոտ Բաբայանը Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992-ից բնակվում էր Գերմանիայում իր ընտանիքի հետ։
Աշոտ Բաբայանի հայրը՝ Շահենը, Արցախից էր։ Աշոտ Բաբայանի տատիկի հորաքրոջ տղան հայտնի դերասան Գուրգեն Ջանիբեկյանն է։
Հայաստանում Բաբայանը խաղացել էր «Հեքլբերի Ֆին», «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում, նկարահանվել «Իմ տունը քո տունն է», «Թաքնված տեսախցիկը», «Էստոնական հումոր» հաղորդաշարերում։