երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի  Խամաճիկների  պետական  թատրոնը  մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Այս մասին հայտնումե ն ԿԳՄՍՆ-ից:

 

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի  դատին  է  հանձնել ռեժիսոր  Ս.  Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում:

«Կարապի լիճը» պատմություն է  արքայազնի  և  կարապ  Օդետի  սիրո  մասին, որը  համարվում է աշխարհի լավագույն  սիրո պատմություններից մեկը։ 

 

Խամաճիկների  թատրոնի  պարզ  և  ընկալելի  բեմադրության  շնորհիվ  ներկայացումը  դրական  ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների  կողմից:

Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը հանդիսանում է տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնը և անցկացվում է 1993 թվականից:

  • Կիսվել: