երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հունաստանում ՀՀ դեսպանը Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկել է հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ դեսպանը Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկել է հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։

Ինչպես տեղեկանում ենքՀունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ 

Դեսպան Մկրտչյանը նշելլ է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, որոնց մեջ առկա են հայկական մշակույթի բացառիկ նմուշներ, կարող է այդ համագործակցությունը զարգացնող անկյունաքարային գործընկերներից մեկը դառնալ։

Ջորջ Մանգինիսը ներկայացրել է, որ անցյալում կազմակերպվել է Բենակիի հավաքածուի հիման վրա ցուցադրություն, սակայն վաղուց ժամանակն է նոր միջոցառումներ անցկացնելու, ընդ որում ոչ միայն կենտրոնանալով վաղ շրջանի մշակույթի, այլ նաեւ ներառելով ժամանակակից արվեստի ուղղությունը։

Կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ նախաձեռնություններով հանդես գալու ուղղությամբ։

 

 

  • Կիսվել: