երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել համշենահայերեն բանաստեղծությունների ժողովածու

Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել համշենահայերեն բանաստեղծությունների ժողովածու

Թուրքիայում «İzan» հրատարակչությունը լույս է ընծայել համշենահայ մտավորական Հուրիյե Շահինի կազմած բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծությունները հորինվել են անհետացման վտանգի տակ գտնվող հայոց լեզվի Համշենի բարբառով։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ հիմնվելով Հուրիյե Շահինի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների վրա։

Աղբյուրի համաձայն՝ «Փեռնիք աստաղնին» («Բռնենք աստղերը») խորագրով գրքի հրատարակման ավետիսը հաղորդած Հուրիյե Շահինը հավելել է, որ Թուրքիայում հայոց լեզվի Համշենի բարբառով վերջին տարիներին տպագրված գրքերի և ուսումնասիրությունների նպատակը համշենական լեզվով գրականության ստեղծումն է։

Հիշեցնենք, որ նույն հրատարակչությունն այս տարի լույս էր ընծայել նաև «Համշեցնակ անանուն խաղիե» («Համշեներեն անանուն խաղիկներ») վերնագրով գիրքը։

 

  • Կիսվել: