Համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Երեկոյի ընթացքում հնչել է Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: