«Ժողովուրդ»․ Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, մեր աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, և իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է. «Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձևավորվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: