Վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում. մանրամասներ
Պարզվում է, որ վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում։ Այս մասին գրում է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում.
«Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն` վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում։ Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում, բերեցին մինչև Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին և հանձնեցին հայերին:
Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա՝ էթնիկ զտման վերջին ակորդն էր…
Թե բա խնդրանքով դիմել են…
Արա լավ, խաղաղություն եք ուզում` լավ եք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը չի կարելի… չի կարելի… չի կարելի…»։
Հավելենք, որ օրեր առաջ ՀՀ իշխանությունները հայտնեցին, որ Արցախում մնացած 10 հայերը խնդրանքով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին նրանց ՀՀ տեղափոխելու համար։ Հայաստանից դեպի Հակարիի կամուրջ մեկնած բժիշկների խումբը դիմավորեց: Այդ անձանց, նրանց հետագա ճակատագրի մասին այլ տեղեկություն չկան:


