երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանը Արցախ գնաց, կյանքը վտանգի մեջ դրեց. Աֆեյանն անընդունելի է համարում նրա մասին նման կերպ արտահայտվելը (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանը Արցախ գնաց, կյանքը վտանգի մեջ դրեց. Աֆեյանն անընդունելի է համարում նրա մասին նման կերպ արտահայտվելը (տեսանյութ)

Ամենակարեւոր բանը, որ կարող ենք անել, դա ապահովել արդարություն բանտարկյալների համար եւ այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասաց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար Նուբար Աֆեյանը:

Աֆեյանը նշեց, որ չի պատկերացնում, որ որեւէ մեկը վատ կխոսեր Ռուբեն Վարդանյանի մասին, որը հարյուրավոր միլիոն դոլարների ծրագրեր է իրականացրել հայրենիքում:

«Ռուբենը բարերար է, մեծ հայ, մոտ 24 տարի ես իր հետ աշխատել եմ երբեք չեմ տեսել որւեւէ մեկ հետք այն հեքիաթների, որ պատմում են իր մասին: Ինձ համար դժվար է ընդունել, որ մի անձ, որը հարյուրավոր միլիոն դոլար ծախսել է ինձ հետ, ես ականատես եղել եմ, ընկերակից եմ եղել, կարող էր որեւէ մեկը այլ ծրագրերի պատկանող անձ անվանել: Ինքը նվիրված հայ է եղել, շատ մտահոգ Արցախի վիճակով, ինքը Արցախ գնաց եւ կյանքը վտանգի մեջ դրեց: Ռուբենը որ Արցախ գնաց, գիտեր, որ իրեն, սիմվոլիկ ձեւով կարող են խաչի վրա հանել, որպես նահատակ»,-ասաց նա: Բարերարը հույս հայտնեց, որ եթե ՀՀ իշխանությունները մեկնեն Ադրբեջան COP29-ին, վերադառնան բանտարկյալներով:

 

  • Կիսվել: