Ռուբեն Վարդանյանի շինծու դատական նիստին «տուժողներ» են հարցաքննվել
Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործով հերթական դատական նիստը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ լսումների ժամանակ հարցաքննվել են մի շարք «տուժողներ»:
Հաղորդվում է, որ հաջորդ «նիստը» կանցկացվի ապրիլի 29-ին:
Նշենք, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է այսպես կոչված «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար։